Էրդողանը սպառնացել է հույներին
Խոսելով ամբողջ աշխարհում առկա ճգնաժամերի մասին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ասել է, որ իր երկիրը ոչ միայն դիմակայել է անհանգիստ ժամանակներին, այլեւ առաջ է շարժվում, քանի որ ձգտում է մեծացնել սեփական արտադրության հրթիռի հեռահարությունը 565 կմ-ից հասցնելով 1000-ի, հաղորդում է Anadolu-ն:
Հարավարեւմտյան Մուղլա նահանգ կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ 2000-ականների սկզբին իշխանության գալուց ի վեր ներքին պաշտպանական արդյունաբերության արտադրությունը 20%-ից հասել է 80%-ի։
«Ազգային խնդիրները քաղաքականությունից վեր են եւ այդպես էլ պետք է մնան։ Եթե մենք առաջընթաց ենք գրանցել Միջերկրական, Էգեյան եւ Սեւ ծովերում, մենք պետք է դա պաշտպանենք միասին՝ առանց բացառության»,- ասել է նա։
Ընդգծելով, որ Թուրքիան այժմ արտադրում է իր սեփական անօդաչու թռչող սարքերը եւ մարտական անօդաչու թռչող սարքերը, Էրդողանն ասել է, որ «Bayraktar Kizilelma» օդային մարտական մեքենան «զանգվածային արտադրության պարագայում կկրի F-16-ով տեղափոխվող ռումբը»։ Էրդողանը կարծում է, որ հույներն ասում են՝ «Այդ գիժ թուրքերը ի՞նչ են անում»։
Էրդողանն ասել է, որ թուրքական արտադրության հրթիռների փորձարկումները շարունակվում են եւ հավելել, որ նման փորձարկումները «վախեցրել են» Հունաստանին՝ ընդգծելով, որ փորձարկումներն անցկացվում են ափամերձ Իզմիր քաղաքից՝ Էգեյան ծովի հունական կղզիների մոտ։
«Իզմիրից փորձարկումներ են կատարվում, եււ այնտեղից արձակվող հրթիռը սկսում է վախեցնել նրանց»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Ասում եմ. «Այ հույներ, մենք ձեզ հետ գործ չունենք, քանի դեռ դուք լավ եք պահում ձեզ։ Միայն լավ եղեք»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ուժեղանում է, եւ «ահաբեկչական խմբավորումները ջախջախված են»։
Դեկտեմբերին թուրքական պաշտպանական «Baykar» ընկերությունն իրականացրել է «Bayraktar Kizilelma»-ի կամ «Կարմիր խնձորի» առաջին թռիչքը։
Այն ունի ցածր ռադարային տեսանելիություն եւ կկարողանա կատարել ամենադժվար առաջադրանքները: Այն նաեւ կկարողանա թռչել մինչեւ 1500 կիլոգրամ ծանրաբեռնվածությամբ՝ հագեցած թուրքական արտադրության զինամթերքով եւ ապահովել իրավիճակի բարձր իրազեկում՝ շնորհիվ Active Electron Scanning Array (AESA) ռադարի, որը նույնպես մշակվել է Թուրքիայում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ընդհատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առ...
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գիծը
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնո...