Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ:
Մասնավորապես, օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանը այս փուլում չվնասելու համար չենք հրապարակում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ եւ այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»:
Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին, ու դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհան, դրսից տեսել է՝ տղաները ջարդում են պատուհանը, որի արդյունքում կարողացել են իրեն մի կերպ պատուհանի ճաղավանդակների արանքից հանել դուրս:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ողբերգական դեպքի վայր
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին...
Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ․ Ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները. FIP
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բ...
Կարմիր խաչի ուղեկցությամբ վեց հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձիք ծակել են անվադողեր, վառել անասնակերը. գյուղացիները հերթապահություն են սահմանել
Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծա...