Շվեդ պատգամավորը կոչ է արել համաշխարհային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա
Շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերն իր Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանն արձագանքել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
«Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը միակ ցամաքային կապն է արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչի համար։ Հակառակ դեպքում այն կավարտվի հսկայական հումանիտար աղետով։
Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գիծը
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնո...
Ադրբեջանը ընդհատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առ...
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...