«Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հավաքագրել տեղեկություններ». Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պարենային ճգնաժամ` Արցախում
Արդեն 28 օր է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջան...
Արցախից ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան. նրանցից մեկը հղի է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 5 հիվանդի են տեղափոխել Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կան մի քանի պատմություններ, որոնց մասին ուզում եմ նշել` առանց անուններ տալու». Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց արցախցիներին և շնորհակալություն հայտնեց հանգիստ և ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի դպրոցներում դեռևս զուգարաններ չկան. ադրբեջանցի բլոգերը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի` նավթագազային երկրի դպրոցներում դեռևս զուգարաններ չկան։ Ադրբեջանցի բլոգեր Սուլեյման Սուլեյմանլիի հրապարակած տե...