Դեպքեր ունենք, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել․ Ռուբեն Վարդանյան
31-րդ օրն է շրջափակման, դա նշանակում է մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքների հետ կապված, ինֆրաստրուկտուրայի բոլոր օղակներում, բժշկության մեջ, միմյանցից բաժանված ընտանքիներ ունենք, դեպքեր կան, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել և այլն։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Հարևան պետությունը ասում է, որ խնդիրներ չկան, նրանք իսկապես չեն ուզում իրականությունը ընդունել։ Իրենց հաշվարկներով այս մի ամսվա մեջ անցել է մոտ 400 մեքենա և եթե մենք նայենք մինչև բլոկադան, մեկ օրվա մեջ ավելի շատ մեքենա է անցել, սա խոսում է ճգնաժամի առկայության մասին։ Ամեն տեղ խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ այս ամեն ինչը մեզ միավորեց, տեսանք, որ և՛ պետությունը, և՛ հասարակությունը միասին են իրար դժվար ժամանկահատվածում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ի հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է կանգնելու պետության կողքին և իրենց պայքարը ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ պայքար է հանուն սեփական հողում ապրելու իրավունքի։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
The Economist միջազգային պարբերկանը` Լաչինի միջանցքին, Ալիևի հայտարարությունների մասին
Ղարաբաղը շրջափակման մեջ է արդեն մեկ ամիս, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող ցուցարարների խումբը ցույց է սկ...
«Մարդասիրական աղետի» մասին հայտարարությունները անհիմն են. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հեռախոսազրույցում հայտարարել է. «Ադրբեջան...