«Մարդասիրական աղետի» մասին հայտարարությունները անհիմն են. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հեռախոսազրույցում հայտարարել է.
«Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման հետևանքով Արցախի հայ բնակիչների շրջափակման և տարածաշրջանում «մարդասիրական աղետի» մասին հայտարարությունները բացարձակապես անհիմն են»:
Նրա խոսքով, չնայած հետհակամարտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ կապված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, գործընթացը մշտապես ընդհատվում է Հայաստանի կողմից տարբեր սադրանքներով։
Բայրամովը հայտնել է, որ այս ճանապարհով ամեն օր անցնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ։
Թեև Ադրբեջանի արտգործնախարարը նշում է, որ «մարդասիրական աղետի» մասին հայտարարությունները անհիմն են, Արցախում ամեն օր դատարկվում են խանութները, մարդիկ ուտելիքը ստանում են կտրոններով: Ադրբեջանի ղեկավարն էլ երեկ ասուլիսի ժամանակ ասել է, որ Արցախի բնակիչների համար ճանապարհը բաց է, միայն եթե նրանք ուզում են հեռանալ:
«Նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ ոք նրանց չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարների օգնությամբ, կամ ավտոբուսով»-նշել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
Լեհաստանի այդ պլաններն ագրեսիվ քայլ են ՀԱՊԿ-ի նկատմամբ. Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստ...