Ռուսաստանը կմեծացնի պաշտպանունակությունը. Պուտին
2022 թվականին Ռուսաստանին չի պատահել ոչինչ այն ամենից, ինչ հակառակորդը կանխատեսել էր երկրի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Նախարարների կաբինետին և վարչապետ Միխայիլ Միշուստինին աշխատանքի համար։ Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մեր թշնամու կանխատեսածներից ոչ մեկը մեզ հետ չի պատահել: Եվ դա արվել է առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների շնորհիվ, մեր ողջ սառնասրտության և դժվարին պայմաններում աշխատելու պատրաստակամության շնորհիվ.. և սա նաև կառավարության աշխատանքի արդյունքն է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Նախագահն ընդգծել է, որ բյուջեի լրացուցիչ մուտքերը հնարավորություն են տալիս լուծել ընթացիկ բոլոր խնդիրները։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղացնի պաշտպանունակությունը, կլուծի հատուկ գործողության մեջ ներգրավված ստորաբաժանումների մատակարարումների հետ կապված բոլոր խնդիրները, բայց միևնույն ժամանակ կշարունակվի նաև լայնածավալ սոցիալ-տնտեսական պլանների իրականացումը։
Իսկ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում երկրի նախագահը ասել էր, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը բավականին վստահ է անցել 2022 թվականը՝ չնայած Արեւմուտքի ճնշումներին։ Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկիրը կհասնի բոլոր նպատակներին։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...