Լեհաստանի այդ պլաններն ագրեսիվ քայլ են ՀԱՊԿ-ի նկատմամբ. Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստանի պլանները ՀԱՊԿ-ի նկատմամբ ագրեսիվ քայլ է որակել։
Այս մասին նա ասել է՝ БелТА-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լեհական կողմի որոշումը: «Ինչպե՞ս կարելի է դա մեկնաբանել, բացի այն, որ դա կարելի Է դիտարկել որպես Լեհաստանի կողմից ագրեսիվ քաղաքականություն և ոչ բարիդրացիական տրամադրվածություն ոչ միայն Բելառուսի, այլև Միութենական պետության և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի նկատմամբ:
Ցավոք, և՛ Լեհաստանի, և մերձբալթյան պետությունների գործողությունները նպատակամիտված են ռազմականացմանը, ռազմական բաղադրիչի մեծացմանը, ռազմական ակտիվությանը, նոր միավորումների և զորամասերի տեղակայմանը, ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական բնույթի զինտեխնիկայի նոր նմուշներով սպառազինմանը: Ինչպե՞ս կարելի է դա գնահատել՝ միայն որպես ագրեսիայի դրսևորում։ Ե՛վ հետախուզական թռիչքները, և՛ անցկացվող զորավարժությունների քանակը՝ այս ամենը չի կարող նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը», – ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նա ընդգծել է, որ Բելառուսը, անշուշտ, հետևում է իր սահմանների մոտ զարգացող իրադրությանը։ «Բելառուսի և Ռուսաստանի նախագահների՝ Բելառուսի տարածքում զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայելու մասին վերջերս ընդունած որոշումը վկայում է այն մասին, որ մենք քայլեր ենք ձեռնարկում առաջին հերթին ռազմավարական զսպման, արևմտյան առանձին քաղաքական գործիչների գլուխները «սառեցնելու» համար», - ընդգծել է Բելառուսի ԱԽ-ի պետքարտուղարը։
«Զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը տեղակայված է Բելառուսի տարածքում, ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն և նպատակ ունի պաշտպանել Միութենական պետության սահմանները և, համապատասխանաբար, ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանները», - նշել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...