Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի ներկայիս կառավարությանը:
«Հուսով եմ, որ ապագայում Ֆրանսիայում կձևավորվի կառավարություն, որը կգնահատի Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ մեր քաղաքականության մեջ մենք միշտ համագործակցել ենք նրանց հետ միայն բարեկամական մտադրություններով»,- ասել է Ալիևը։
Խոսելով 2020 թվականին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրանք լարված են։
«Վերջերս փակ ժողովներից մեկում ես ասացի, որ Ֆրանսիան կարող է ապրել առանց մեզ, մենք կարող ենք ապրել առանց Ֆրանսիայի, բայց դա իրենց ճանապարհն է, իրենց ընտրությունն է։ Պատերազմի ժամանակ մենք, ինչպես ասում են, շատ լարված հարաբերություններ ունեինք։ Ֆրանսիան մեզ բացահայտ մեղադրեց, զրպարտեց, հիմա ես նրանցից ներողություն եմ պահանջում»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
Լեհաստանի այդ պլաններն ագրեսիվ քայլ են ՀԱՊԿ-ի նկատմամբ. Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստ...