Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը:
«Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։ Մեծ հաշվով, դեռ 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի և պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխա...
«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությո...