«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությունից։
«Ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ որ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու։ Այդ պատասխանատվությունը ես պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ այլևս գործ չունեմ»,- ասաց վարչապետը։
Արձագանքելով հրաժարական տալու վերաբերյալ լրագրողի հարցին՝ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականից հետո երկու անգամ արդեն հրաժարական ներկայացրել է.
«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս։ Ժողովրդից ստացած իշխանությունը, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք: Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխա...