Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել եմ կամ վաղը պատրաստվում եմ ստորագրել։ Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև 2022 թվականի վերջ պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստորագրել և ասել եմ, որ մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք։ Այսօր էլ եմ ասում՝ մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ», - ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությո...
Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխա...