Իսրայելցի նախարարի այցը Երուսաղեմի Տաճարի լեռ սադրանք է. Էրդողան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի այցը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ համարել է սադրանք։ Այդ մասին նա չորեքշաբթի հայտարարել է Իսրայելի նոր արտգործնախարար Էլի Կոենի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ-ն, գրում է ТАСС-ը:
«Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի համար պաղեստինյան խնդրի զգայունության մասին և նաև ընդգծել, որ նախարար Բեն Գվիրի երեկվա սադրիչ գործողությունները Ալ-Աքսայի դեմ անընդունելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Jerusalem Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը երեքշաբթի բարձրացել է Տաճարի լեռը: Նախկին վարչապետ և Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը զգուշացրել է, որ Բեն Գվիրի նման գործողությունները լարվածություն կառաջացնեն Երուսաղեմում։ Ըստ թերթի՝ քաղաքական գործչի այցը Տաճարի լեռ համաձայնեցվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Նմանատիպ հոդվածներ
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաը...