Երևանի որոշ հատվածներում գազի սուր հոտ է զգացվել. վտանգավոր ոչինչ չկա
Այսօր, ժամը 17։15-ից ԱԻՆ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ, տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական էջից։
«Նշված վարչական շրջաններ են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։ Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիայից» տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտավետության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ–ը քաղաքացիներին խորհուրդ է տալիս օդափոխել տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ամանորյա տոլման եփելու ճարը տեսել են
25-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, սննդի, պարենային ապրանքների խիստ դիֆիցիտ է առաջացել, գրեթե բոլոր խանւթներում սպառվել ե...
Երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած վիճակում. պարզաբանում
2 տարեկան երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Այս մասին Auroranews-ի...
Արցախում խափանվել է ինտերնետ կապը
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով,...
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը փոխանցում է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցմ...