Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը փոխանցում է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր Հայաստան ենք տեղափոխել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին»,–ասաց Ամատունին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։ Այսօր արդեն երրորդ օրն է, որ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից:
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
Երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած վիճակում. պարզաբանում
2 տարեկան երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Այս մասին Auroranews-ի...
Արցախում խափանվել է ինտերնետ կապը
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով,...
Ստեփանակերտ վերադարձող երեխաների նկատմամբ կատարել են ահաբեկող գործողություններ. Թաթոյան
Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են եր...
8 տարեկան արցախցին ստիպված դաս է սովորում մոմի լույսի տակ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։ Արցախում էներգետիկ...