Երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած վիճակում. պարզաբանում
2 տարեկան երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունը, թե ԲԿ-ում երեխա է մահացել։
«Երեկ 19։00–ից հետո շտապօգնության մեքենայով և «սրտի կանգ» ախտորոշմամբ են 2 տարեկան երեխային տեղափոխել մեզ մոտ։ Չնայած արձանագրված ախտորոշմանը՝ բժիշկները մոտ 1 ժամից ավելի վերակենդանացնող միջոցառումներ են իրականացրել, բայց դրական արդյունք չի եղել, քանի որ բալիկն արդեն մահացած վիճակում էր»,– ասաց Կարապետյանը։
Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 10–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմանում երեխա է հանկարծամահ եղել։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը փոխանցում է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցմ...
Արցախում խափանվել է ինտերնետ կապը
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով,...
8 տարեկան արցախցին ստիպված դաս է սովորում մոմի լույսի տակ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։ Արցախում էներգետիկ...
Արցախում ամանորյա տոլման եփելու ճարը տեսել են
25-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, սննդի, պարենային ապրանքների խիստ դիֆիցիտ է առաջացել, գրեթե բոլոր խանւթներում սպառվել ե...