Պուտինը պատմել է՝ ինչպես է Պրիգոժինը հրաժարվել Կրեմլում արած իր առաջարկից
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից տեղեկացել է հունիսի 29-ին Կրեմլում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների հետ հանդիպման մանրամասները։ Հանդիպումը տևել է երեք ժամ։
Պուտինը լրագրողի հետ կիսվել է այդ հանդիպումից մի պատմությամբ։ Հանդիպմանը մասնակցել է 35 հոգի, այդ թվում՝ հրամանատարները:
«Դե, ահա դուք Կրեմլում եք: Կան աշխատանքի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Սեդոյ ազդակոչով (позывной) (ձեր) անմիջական հրամանատարի ղեկավարության ներքո: Այսինքն՝ այն մարդու, որի հրամանատարության ներքո «Վագներ»-ի մարտիկները վերջին 16 ամսվա ընթացքում ծառայել են», - պատմել է Պուտինը:
«Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ տեղում և շարունակել ծառայել, և նրանց համար ոչինչ չէր փոխվի: Նրանց առաջնորդելու էր այն նույն մարդը, որն ամբողջ ընթացքում եղել է նրանց իրական հրամանատարը: Եվ ի՞նչ: Շատերը գլխով համաձայնության նշան արեցին, երբ ես դա ասացի: Իսկ Պրիգոժինը, որը նստած էր առջևում և չէր տեսնում դա, լսելուց հետո ասաց.«Ոչ, տղաները համաձայն չեն այս որոշման հետ»»,-եզրափակել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...