Ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով
2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստներն ու եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը Հայաստանում գործող 18 000 դրամից դարձնել 20 000 դրամ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նույն որոշման համաձայն` անապահովության միավորը չի վերանայվի ու կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00 միավոր։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ևս ծրագրված էր 2023թ-ի հունվարի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի որոշ հատվածներում գազի սուր հոտ է զգացվել. վտանգավոր ոչինչ չկա
Այսօր, ժամը 17։15-ից ԱԻՆ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերո...
Արցախում ամանորյա տոլման եփելու ճարը տեսել են
25-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, սննդի, պարենային ապրանքների խիստ դիֆիցիտ է առաջացել, գրեթե բոլոր խանւթներում սպառվել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք քաղաք, պաշտոնյաներին բերենք այստեղ․ բողոքի դուրս եկած արցախցիները՝ հետագա քայլերի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ արցախցիները, որոնք ողջ գիշերն անցկացրել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ, հայտարարեցին․ «Եթե մենք...
2022-ին թողարկված 1000 դրամ թղթադրամները կդրվեն շրջանառության մեջ
Դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ կենտրոնական խորհուրդը որոշել է 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվան...