Հայտնի է Ուկրաինայում պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը
Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 6 884 մարդ, 10 947 մարդ վիրավորվել է: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մարդու իրանվունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:
6 884 զոհերից 429-ը երեխաներ են, 4 052 մարդ զոհվել է միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 483 մարդ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների հիմնական պատճառ են դարձել ծանր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծությունները, հրթիռային հարվածները և ավիահարվածները:
Ընդ որում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշում է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է, քանի որ մի շարք վայրերից տեղեկատվության հավաքագրումը դժվարանում է թեժ մարտերի պատճառով: Սա, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլին, Իզյումին, Լիսիչանսկին, Պոպասնայային, Սևեռոդոնեցկին, որտեղ, ենթադրաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը բավական մեծ է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ հայտարարություն
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է...
Արցախի ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանն ու աշխարհին
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ...
Գևորգյանները չգիտեն՝ 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին Ջաբրաիլում ինչ է տեղի ունեցել իրենց որդու հետ
Գեւորգյանները 2 տարուց ավելի է՝ իրենց միակ որդուն են սպասում։ 2020թ.–ի հոկտեմբերի 2–ից ծնողները չունեն հարցի պատասխանը՝...
ՔԿ-ից հայտնել են, թե սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ընթացքում քանի զոհ ունի հայկական կողմը
Այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին 24Ne...