Տոնոյանի փաստաբանները հայտարարություն են տարածել
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել.
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
Վրույր Բարսեղյանը հիվանդ չէ, նա գիտակցել է կատարածը. մանրամասներ` փորձաքննությունից
Պեմզաշենում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, այս մասին տեղեկացրել է Պեմզա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դեպի Լաչինի միջանցք շարժվող քաղաքացիներն արդեն անցակետի մոտ են
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպ...
Ընթանում են ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարի տեղակալի և հայ ակտիվիստների բանակցությունները
Տեղ գյուղի մոտակայքում ընթանում է ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի տեղակալի և հայ ակտիվիստների բանակցությո...
Վոլկովի տեղակալը կհանդիպի Լաչինի միջանցք մեկնած քաղաքացիներին
Քաղաքացիներին Տեղի անցակետից թույլ են տալիս շարժվել ռուս խաղաղապահների անցակետ՝ բանակցությունների։ Այդ մասին հայտնում է...