Ընթանում են ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարի տեղակալի և հայ ակտիվիստների բանակցությունները
Տեղ գյուղի մոտակայքում ընթանում է ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի տեղակալի և հայ ակտիվիստների բանակցությունները: Հանդիպումը կազմակերպվել է նեղ կազմով, հայ ակտիվիստներից 4 ներկայացուցիչ է մասնակցում ռուս խաղաղապահների ներկայացուցչի հետ բանակցություններին: Քննարկվում են պայմանները, թե որ դեպքում և ինչ պայմաններում հայ ակտիվիստները կկարողանան անցնել և գնալ Արցախ:
Նախաձեռնության հեղինակներից Հայկ Բարսեղյանն ավելի վաղ ասել էր․ «Տեղեկություններ կան, որ ռուս սահմանապահները, ավելին՝ ադրբեջանցիները թողնելու են անցնենք, բայց մենք պայման ունենք․ մենք պահանջելու ենք, որ ադրբեջանի «դերասանները» անցնեն ցանկապատի այն կողմը, ռուսները պատ կազմեն, և մենք առանց ուղեկցողների անցնենք»։
Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։
Նմանատիպ հոդվածներ
Վրույր Բարսեղյանը հիվանդ չէ, նա գիտակցել է կատարածը. մանրամասներ` փորձաքննությունից
Պեմզաշենում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, այս մասին տեղեկացրել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դեպի Լաչինի միջանցք շարժվող քաղաքացիներն արդեն անցակետի մոտ են
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոե...
Վոլկովի տեղակալը կհանդիպի Լաչինի միջանցք մեկնած քաղաքացիներին
Քաղաքացիներին Տեղի անցակետից թույլ են տալիս շարժվել ռուս խաղաղապահների անցակետ՝ բանակցությունների։ Այդ մասին հայտնում է...
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռ նոյեմբերից ուղղորդել է փակել Լաչինի միջանցքը. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի զեկույցը
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտ...