Վրույր Բարսեղյանը հիվանդ չէ, նա գիտակցել է կատարածը. մանրամասներ` փորձաքննությունից
Պեմզաշենում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, այս մասին տեղեկացրել է Պեմզաշենի սպանության գծով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը։
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։
Ավելին, ըստ փորձագետի եզրակացության՝ Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողությունների», - գրել է փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դեպի Լաչինի միջանցք շարժվող քաղաքացիներն արդեն անցակետի մոտ են
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոե...
Ընթանում են ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարի տեղակալի և հայ ակտիվիստների բանակցությունները
Տեղ գյուղի մոտակայքում ընթանում է ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի տեղակալի և հայ ակտիվիստների բանակ...
Վոլկովի տեղակալը կհանդիպի Լաչինի միջանցք մեկնած քաղաքացիներին
Քաղաքացիներին Տեղի անցակետից թույլ են տալիս շարժվել ռուս խաղաղապահների անցակետ՝ բանակցությունների։ Այդ մասին հայտնում է...
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռ նոյեմբերից ուղղորդել է փակել Լաչինի միջանցքը. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի զեկույցը
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտ...