Ռուս խաղաղապահների անցակետում արցախցիներին հավաստիացրել են՝ Լաչինի միջանցքը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր արցախցիները ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին:
«Նրանք հավաստիացրին նաև, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք՝ նախաձեռնության մասնակիցները, առայժմ հիմք են ընդունել խաղաղապահների ներկայացուցչի հավաստիացումը:
Ավելի ուշ Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով եւ նշել, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը զրույցի ընթացքում իրենց հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, հարցը վերջնական լուծում է ստանալու ճանապարհը պետք է որ բացվի։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր Խաչը Արցախից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստա...
Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են, գումարը տարել. Aravot
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության...
5000-ից ավելի չեղարկված չվերթ` ԱՄՆ-ում. պատճառը հայտնի է
ԱՄՆ-ի ավիաընկերություններն այս շաբաթ չեղարկել են հազարավոր չվերթներ ձմեռային փոթորիկների, ծայրահեղ ցրտերի և ուժեղ քամինե...
4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ԱՀ ԱՆ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայո...