Իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, այլև հենց Հայաստանի համար․ Էդիկ Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը գրում է․
«Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար: Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար: Արդբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, եւ հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: Ճանապարհը փակած «բնապահպանները» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաեւ ալիեւյան կլանի եւ նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար: Ալիեւի եւ նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը:
Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաեւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների եւ բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի: Արեւմուտքը գիտի, որ Ալիեւը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ:
Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիեւի եւ նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ: Միջազգային կառույցների հայտարարությունները որեւէ բան չեն փոխելու, մինչեւ սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի եւ նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա: Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից»:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքում ԿԽՄԿ-ն կկարողանա միջնորդել Արցախում ստեղծված ճգնաժամի լուծմանը և ի՞նչ կարող անել
Արցախից առայժմ մեկ հիվանդ է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայա...
Պայմանագրային զինծառայողը չնչին գումարի դիմաց թշնամուն պետական գաղտնիք է հայտնել
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնի...
«Մենք պետք է վերջ տանք այս անհեթեթությանը». Մարուքյան
Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» իրենց վրա են վերցրել հումանիտար բեռների ստուգումն ու Լաչինի միջանցքով բեռների ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դեպի Լաչինի միջանցք շարժվող քաղաքացիներն արդեն անցակետի մոտ են
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոե...