Լևոն Տեր-Պետրոսյանը հոսպիտալացվե՞լ է․ «Հրապարակ»
Մեր տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է հիվանդանոցում: Նա «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում է: Այս հիվանդանոցում աշխատող սրտաբան, տնօրենի խորհրդական Խաչիկ Համբարձումյանը Տեր-Պետրոսյանի անձնական բժիշկն է: Թերեւս դրանով է բացատրվում ԲԿ-ի ընտրությունը, գրում է «Հրապարակ»-ը։
Լրատվականին չի հաջողվել Տեր-Պետրոսյանի գրասենյակից որեւէ հաստատում կամ հերքում ստանալ` մեր զանգերին Արման Մուսինյանը չպատասխանեց, իսկ երբ պատասխանեց` լսելով մեր հարցն, ասաց` զբաղված եմ` կզանգեմ ձեզ: Ուստի չկարողացանք ճշտել` սա պլանայի՞ն ստուգում է, թե՞ բուժման կուրս է անցնում ՀՀ նախկին նախագահը: Մեզ միայն ասացին, որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զորքը շարունակում է մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը․ Սերգեյ Շոյգու
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը:Այս մասին հայտարար...
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...