ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ձյան տեղումները գերազանցել են 1989 թվականի ռեկորդը․ չվերթները չեղարկվում են
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 50 չվերթ, իսկ 13-ը չեղարկվել է։
Մոսկվայի ժամանակով ժամը 8։29-ի տվյալներով՝ Վնուկովոյում 20 չվերթ է հետաձգվել, ինը չեղարկվել։ Դոմոդեդովոյում 22 չվերթ հետաձգվել է, երկուսը չեղարկվել, Շերեմետևոյում ութ չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ամսական տեղումների գրեթե մեկ երրորդը մեկ օրում տեղացել է Մոսկվայում, իսկ 50 տոկոսը՝ Մոսկվայի մարզում։ Նրա խոսքով՝ կիրակի ցերեկը մայրաքաղաքում կտեղա մինչեւ տասը միլիմետր ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ի օրական առավելագույն տեղումների ռեկորդը կարող է գերազանցվել։
Նշվում է, որ Մոսկվայում ձյան տեղումները գերազանցել են 1989 թվականի ռեկորդը։ Վիճակագրության համաձայն` օդերևութաբանական պատմության ընթացքում այս օրը երբեք ձյան նման հաստ շերտ չի եղել: Վերջին անգամ նման բան արձանագրվել է միայն 1989 թվականին՝ 31 սանտիմետր, իսկ 1993 թվականին՝ 30 սանտիմետր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Իհարկե է սպասելի էր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օր 7-րդ․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց Արցախում տիրող իրավիճակի մասին։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը
Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի...
«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զ...