«Դիմել ենք միայն բենզին տրամադրելու նպատակով». Ապրեսյանը՝ Ասկերանում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով առաջացած խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու և դրանց ժամանակին լուծում տալու նպատակով Ասկերանի շրջանում ստեղծվել է շուրջօրյա գործող օպերատիվ շտաբ:
Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների հնարավոր գնաճը կանխարգելելու, ինչպես նաև սահմանված հատուկ կարգով վառելանյութը տրամադրելու նպատակով վերահսկողություն է իրականացվում։ Շրջափակման օրվանից առ այսօր շրջանում գործում են հացի փռերը: Հացը կամ այլ տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքները շրջանում առայժմ բավարար են։ Մշտական կապ է պահպանվում մայրաքաղաքում ստեղծված օպերատիվ շտաբի հետ: Ըստ այդմ՝ ներկայացվում են անհրաժեշտ նյութերի պահանջարկի հայտերը, եթե այդպիսիք լինում են։ Դիմել ենք միայն բենզին տրամադրելու նպատակով` անհապաղ բժշկության կարիք ունեցող անհատների համար»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել
Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցու...
«Մի քանի օր էլ դիմացեք». Բեգլարյանը` շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն է ուղղել շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին: «Ամո...
Պարզվել են 2020թ․ դեկտեմբերին ԱԺ-ի դիմաց հավաքին տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջան...
«Տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ». Մխիթարյան
«Ռոմայի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է է Ադրբեջանի կողմից Լաչինի միջան...