«Տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ». Մխիթարյան
«Ռոմայի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն։
Նա նշել է, որ Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա, գտնվում է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ՝ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, ինչն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ:
«Հաշվի առնելով այն, որ ձմեռն է ու գիշերը օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ: Եվ սա դառնում է իրական մարդասիրական աղետ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մի քանի օր էլ դիմացեք». Բեգլարյանը` շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն է ուղղել շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին: «Ամո...
Պարզվել են 2020թ․ դեկտեմբերին ԱԺ-ի դիմաց հավաքին տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջան...
«Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը». Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Նման կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Հղումով անցնելու դեպքում ֆեյսբուքի ձեր հաշիվը կորցնելու վտա...
Արցախում դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել
Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցու...