Արցախում դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել
Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:
«Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:
Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Դիմել ենք միայն բենզին տրամադրելու նպատակով». Ապրեսյանը՝ Ասկերանում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով առաջացած խնդիրներին ճ...
«Մի քանի օր էլ դիմացեք». Բեգլարյանը` շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն է ուղղել շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին: «Ամո...
Պարզվել են 2020թ․ դեկտեմբերին ԱԺ-ի դիմաց հավաքին տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջան...
«Տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ». Մխիթարյան
«Ռոմայի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է է Ադրբեջանի կողմից Լաչինի միջան...