Զոհրաբ Մնացականյանը` Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին
Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի: Հանրայինի եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախում ներքին մոբիլիզացումը զգում եմ։ Դա պարտադրող է բոլորի համար, որոնք հիմա Արցախում չեն։ Արցախի բնակչության համար կարգավիճակի հարցը գոյաբանական խնդիր է, բացի նրանից, որ ինքնորոշման խնդիր է։ Անջատում հանուն փրկության կոնցեպտի գործարկման անհրաժեշտությունը, հատկապես ներկա զարգացումների կոնտեքստում կարևոր է։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի, ճիշտ եմ համարում։
Էական նշանակություն նաև հարթակի ձևաչափը»,-ասել է Մնացականյանը։
Նա նշել է, որ Արցախն ու Ադրբեջանը անհավասար պայմաններում են և սա հաշվի առնելով` միջազգային մեխանիզմի առկայությունը խիստ կարևոր է։
«ՀՀ-ն մեծ դերակատարություն այստեղ ունի։ Առաջնային նպատակը հիմա ընդհանրապես այդ հարթակի ստեղծման հնարավորություն ստեղծելն է»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դ...