Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության ԱԽ հայտարարության մեջ․
«Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:
Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:
Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի է պատրաստ Արցախը. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` France24-ին
Մենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական France24 լրատվամիջոցին տված հարցազրույցու...
Պուտինը` լրացուցիչ մոբիլիզացիայի, մահապատժի վերականգնման մասին
Ռուսաստանում լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է RTVI-ը: Նրա...