Ի՞նչ է անելու Արցախը. ԱԽ-ն որոշում է ընդունել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Բաբայանը և մի քանի պաշտոնյաներ չեն կարողացել վերադառնալ Արցախ
Ադրբեջանցիներն արդեն ավելի քան 24 ժամ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս թեմայով Երևանում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն էլ է պատրաստվում հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում». Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրվա իրավիճակի միասին». Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է տարածել` ներկայացնելով օրվա իրավիճակը: Վարդանյանը զորակցություն է հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անհեթեթ և տգետ պնդումներ են». Փաշինյանը` Հայաստանի կողմից տրված բանավոր խոստումների մասին
Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամա...