Քննչական կոմիտեն` Աբովյանում 78-ամյա կնոջ սպանության մասին. կա ձերբակալված
Պարզվում են 2022թ. դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում կատարված 78-ամյա կնոջ սպանության հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2022թ․ դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Կատարված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։
Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին, նշանակվել են փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։
Վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 2022թ. դեկտեմբերրի 12-ին Աբովյան քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել Աբովյանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի բնակիչներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, բնակիչներին տարհանելու վերաբերյա...
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքը բացելու համար. ՌԴ ՊՆ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարու...
Արցախի ՆԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
‼Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100...
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը դեռ փակ է երեխաներով ընտանիքներին կտեղափոխեն Ստեփանակերտ. Դավիթ Գալստյան
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում են փակ պահել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ...