Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը դեռ փակ է երեխաներով ընտանիքներին կտեղափոխեն Ստեփանակերտ. Դավիթ Գալստյան
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում են փակ պահել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Մոտ 8 ժամ է դեռ փակ է մայրուղին։ Ճանապարհին հայկական ընտանիքներ կան, որոնք առավոտից սպասում են, որ ճանապարհ բացվի։ Որոշվել է երեխաներով ընտանիքներին բերել Ստեփանակերտ, տեղավորենք, մինչեւ հասկանանք, թե երբ է հարցը հանգուցալուծվելու»,- նշել է նա։
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններին Հայաստանի եւ Արցախի իշխանությունները լուռ հետեւում են, որեւէ հստակ գործողություն չեն իրականացնում. «Անգամ դատապարտող հայտարարություն չեն տարածում։ Փորձում են այս վիճակը սովորական դարձնել հայերի համար։ Այստեղ շատերը արդեն կարծում են, որ սա էլ է Փաշինյանի բանավոր պայմանավորվածության արդյունքը»։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ պահանջում են բացել ադրբեջանցիների կողմից առավոտից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն 203 միավորով հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթում։ Նա կատարեց իր Oh Maman...
Արցախի բնակիչներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, բնակիչներին տարհանելու վերաբերյա...
Արցախը ՀՀ-ի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ. Արցախի ՆԳՆ
Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտարարություն է տա...
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Արցախի ՆԳՆ
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։»Ադրբեջանական...