Արցախի ՆԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
‼Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
«ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը սպասարկող ՆԳՆ ծառայողները։
Ադրբեջանն այսօրինակ սադրանքով շարունակում է խախտել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի, բժշկական պատշաճ օգնության և հումանիտար բնույթի այլ իրավունքները»- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի բնակիչներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, բնակիչներին տարհանելու վերաբերյա...
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքը բացելու համար. ՌԴ ՊՆ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարու...
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Արցախի ՆԳՆ
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։»Ադրբեջանական...
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն 203 միավորով հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթում։ Նա կատարեց իր Oh Maman...