Տաթև համայնքում տղամարդը նռնակը պայթեցրել է և ինքնասպան եղել

 Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի բնակիչներից մեկը նռնակը պայթեցնելով՝ ինքնասպան է եղել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

 

«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.05-ին, «Գորիս Բ/Կ» ՓԲԸ-ի շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ` նռնակի պայթյունից վիրավորում ստացած 57-ամյա տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու, սակայն վերջինս մահացած է եղել:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է,որ ժամը 09.40-ի սահմաններում Շինուհայր գյուղում տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպան է եղել: Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին», - հայտնեց Գաբրիելյանը: Տղամարդը Շինուհայրից է եղել։