Եղանակը կտրուկ կփոխվի․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և փոթորկոտ քամի
Հուլիսի 17-ի ցերեկային ժամերին, հուլիսի 18-19-ի գիշերն ու կեսօրից հետո, ինչպես նաև հուլիսի 20-22-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, իսկ որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Տեղումների ժամանակ սպասվում է հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ, մինչդեռ սովորական պայմաններում քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ: Բացի այդ, հուլիսի 17-22-ն ընկած ժամանակահատվածի երեկոյան ժամերին Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի ու Կոտայքի նախալեռնային գոտիներում նախատեսվում է քամու արագության մեծացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում:
Մայրաքաղաք Երևանի առանձին հատվածներում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրևներ ու ամպրոպային երևույթներ, իսկ հուլիսի 19-20-ը կպահպանվի առանց տեղումների եղանակային ռեժիմ: Երևանում հուլիսի 17-21-ի երեկոյան ժամերին կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։ Միջոցառումը կանցկացվի...