Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը վրդովեցրել է Կովկասի մահմեդականների առաջնորդին
Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը քննարկել է նաև Ռուբեն Վարդանյանի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշումը։
«Պատրիարք Կիրիլի հետ զրույցում ես ասացի՝ ցավալի է, որ Մոսկվայից Խանքենդի (Ստեփանակերտ) է ժամանել նոր մարդ, և այնտեղ նա ժողովրդին ռևանշիզմի կոչ է անում, իսկ Հայ եկեղեցու առաջնորդը աջակցում է այդ ամենին»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում պատմել է Փաշազադեն։
Մահմեդական առաջնորդը հարցազրույցում Ադրբեջանը անվանել է «հաղթող», միևնույն ժամանակ կոչ արել Ամենայն Հայոց կաթողիկոսին հանդես գալ խաղաղության դիրքերից։
«Ցավոք, Հայաստանի կողմից ռևանշիզմի դրսևորումները չեն մարում»,- կրկնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պնդումները՝ ասել է Փաշազադեն:
Անցած ամիս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հրապարակավ կշտամբել Ռուսաստանին ու պնդել, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյ...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննար...