Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել։ Նա իր «BMW» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։ Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից: Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։ Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Նմանատիպ հոդվածներ
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...