ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգթոնը հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ՌԴ նախագահ Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկրները կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգթոնում կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: |
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում կատարվողի մասին
Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...
Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմա...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...