ԱՄՆ-ն Ուկրաինային չի արգելում իր զենքն օգտագործել Ղրիմի դեմ. Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան The Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի արգելում ամերիկյան զենքի օգտագործումը Ղրիմի դեմ։ Նախարարը նշել է, որ Ուկրաինան չի համաձայնի խաղաղ համաձայնագրի, եթե Ղրիմն ու Դոնբասը մնան Ռուսաստանի վերահսկողության տակ։
Պարոն Կուլեբայի խոսքով՝ Ղրիմը «միջազգայնորեն ճանաչված է որպես ուկրաինական տարածք»։ «Ուկրաինան կվերցնի իր բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը, մի մասը ռազմական ճանապարհով, մյուսը՝ դիվանագիտական ճանապարհով»,- վստահ է արտգործնախարարը։
Դմիտրի Կուլեբան միջազգային հանրությանը կոչ է արել չվախենալ, որ «Ռուսաստանը կքանդվի»։ «Փոխանակ մտածելու, թե ինչպես օգնել Ռուսաստանին գոյատևել և դառնալ համաշխարհային հանրության նորմալ անդամ, ժամանակն է ընդունել այն փաստը, որ այս Ռուսաստանը չի կարող լինել համաշխարհային հանրության նորմալ անդամ»,- ասաց նա։
Հուլիսին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Սպիտակ տունը մտադիր չէ Ուկրաինային մատակարարել ATACMS հրթիռներ, որոնք ունեն մոտ 300 կմ հեռահարություն: WSJ-ի աղբյուրները հայտնել են, որ դա պայմանավորված է ԱՄՆ իշխանությունների միջև Ղրիմի վրա հնարավոր հարվածների վերաբերյալ տարաձայնություններով։ ԱՄՆ-ը նաև փոփոխել է HIMARS ռեակտիվ համակարգերի շարքը՝ նախքան Ուկրաինա ուղարկելը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ոսկրեր և 2 քարտեզ․ ԱԱԾ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զո...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...