ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում փոփոխություններ է կատարում․ Գրիգորյան
Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք: Շարունակելու ենք աշխատանքը նաև մյուս տարի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա, շուտով կփոխանցենք Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:
«Գիտեք, որ հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչ այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,- նշեց Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք․ Փաշինյան
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...