Գեղամ Մանուկյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Մենք գրել էինք, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա:
Ընդ որում՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ:
Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
Երևանում` Հանրապետության հրապարակում, վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով ազդարարվեց նաև «Մանկական Եվրատե...
ԱՄՆ պաշտոնաթող գեներալները` Ադրբեջանում խորհրդականներ. The Washington Post-ի աղմկահարույց հետաքննությունը
Ամերիկյան ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալներն Ադրբեջանում աշխատել են որպես խորհրդատուներ: Այս մասին գրել է ամերիկյ...
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Նոր փաստեր` Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին
2022 թվականի նոյեմբերի 10-ին BBC news թղթակից Օլգա Իվշինան՝ Լեռնային Ղարաբաղ BBC լրատվական թիմի այցելությունից հետո,&nbs...