«Անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ որոշման նախագիծը». Զաս
Անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։
«ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո կհասնենք դրա ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը, որի ընթացքում հնարավոր չեղավ ստորագրել երկու փաստաթուղթ՝ հռչակագիր և հայտարարություն Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կա...
ՌԴ-ն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին Ադրբեջանի արտգործնախարարի հետ...
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկ...