ՌԴ-ն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման ընթացքում Լավրովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է նրանում, որ ամեն կերպ աջակցի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ընդհանուր առմամբ, վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների, քաղաքագետների և օրենսդիրների գծով:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կա...
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկ...
Ադրբեջանը նոտա է հղել Իրանին. Իրանը քաղաքացիներն այցելել են Արցախ
Ադրբեջանը նոտա է հղել Իրանի դեսպանությանը, քանի որ այդ երկրի քաղաքացիներն առանց Բաքվին տեղյակ պահելու այցելել են Լ...