«Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ». Ռիքերը` հայ-ադրբեջանական երկխոսության մասին
Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։
Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ․ նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին», - ասել է Ռիքերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար...
«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել...
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել...