Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց․ սա պատմական շրջադարձ է․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։ Այս մասին ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։
Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է բացվի. Աղդամը կարող է լինել բաղկացուցիչ, բայց ոչ այլընտրանք. Բորելը՝ Բայրամովին
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացո...
«Ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր,մեկ ժամից մի փոքր ավելի մնացել ու վերադարձել». Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյան
Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով բարձրացել են Կութ գյուղի դիրքեր։ Այս մասին այսօր, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կու...
Մակրոնը հայտարարել է, որ ստիպված է լինելու զորքեր ուղարկել Օդեսա․ Le Monde
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականներին Օդեսա ուղարկելու անհրաժեշտության մասին, գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կոչով դիմել է ՌԴ-ից ժամանած մեր հայրենակիցներին
Ի՞նչ են արձանագրելու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները։ ԱՊՀ որոշ եր...