Փաշինյանը պատասխանել է Ալիևին՝ «ուղղելով» նրան, որ ոչ թե «Զանգեզուրի միջանցք է», այլ «Թրամփի ուղի»
Չինաստնում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ալիևին՝ «ուղղելով» նրան, որ ոչ թե «Զանգեզուրի միջանցք է», այլ «Թրամփի ուղի»:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն և կարծում եմ, որ այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։
«Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում տարամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակում ՀՀ-ն և ԱՄՆ-ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման: Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին երկկող հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ»,- այս մասին ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը» վախեր ունի ԲՀԿ-ից և Ծառուկյանից.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փա...
Խորհուրդ կտամ համակերպվել «մաշվածի» կարգավիճակի հետ. Արայիկ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
«Երեկ Ռ. Քոչարյանը պոդկաստում (կարդալ վոյինի ձայնով) կրկին անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Նա չի հանդարտվում 2021-ի ըն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մոտ 10 րոպե կրակոցներ են հնչել
Այս գիշեր Շուշիից կրակոցներ են հնչել: Ստեփանակերտից MediaHub.am-ին հայտնեցին, որ կրակել են ժամը 22-20-ից` մոտ 10 րոպե տև...
Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ֊ին բան ունի պատմելու․ Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2018-ի հունիսին էի արտա...