Քաղաքականություն
Մեծ Բրիտանիան կերկարաձգի Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության ծրագիրը
Մեծ Բրիտանիան կերկարաձգի Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության ծրագիրը ևս 2 տարով։
Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը։
Ուկրաինայի թույլտվությունների երկարաձգման ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ 3 տարով, ապա երկարաձգվել է 18 ամսով։ Այժմ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Մեծ Բրիտանիա ժամանած ուկրաինացիները կկարողանան այս ծրագրի շրջանակներում երկրում մնալ ընդհանուր առմամբ 6,5 տարի՝ մինչև 2028 թվականի աշունը։ Ավելին, այս ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես բրիտանական քաղաքացիություն ստանալու ծառայության ժամկետ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցիների 80,9%-ը վստահում է Պուտինին, 77,1%-ը` հավանություն տալիս նրա գործունեությանը
Իշխանությունը որոշել է փակել բոլոր լրատվամիջոցները. Հրապարակ
Գագիկ Խաչատրյանի ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքի գումարը կվերադարձվի Հայաստանին
Ofelya
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Mariam Z.