Անձամբ կներդնեմ ջանքեր Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանավորվածությունների կատարման համար. Փեզեշքիան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկկողմ հանդիպում են անցկացրել չինական Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում՝ քննարկելով միջազգային օրակարգի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցը:
Հանդիպումը տևել է 2 ժամ։ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի կապերի ամրապնդմանը:
«Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքն այն մասին, որ մեր հիմնական պայմանագրի ուժի մեջ մտնելը կօգնի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ինչպես նաև բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների ընդլայնմանը։ Այդ փաստաթուղթը վերջերս է վավերացվել Իրանի խորհրդարանում»,- նշել է Իրանի նախագահը։
Հանդիպման ընթացքում նա նաև խոստացել է, որ անձամբ կներդնի բոլոր ջանքերը Մոսկվայի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է որ հունվարին ստորագրված նորացված միջպետական պայմանագիրը նոր մակարդակի է բարձրացրել երկու երկրների հարաբերությունները: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այն աճել է ևս 11,4%-ով։ Բացի այդ, հինգ տարվա ընթացքում ՌԴ-ում սովորող իրանցի ուսանողների թիվը եռապատկվել է և կազմել 9,1 հազար մարդ:
Նմանատիպ հոդվածներ
«Ամոթ է». Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի դիմաց «Ամոթ է» խորագրով հերթական ցույցն է ընթանում: Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Փաշինյանը վերընտրվի, դա կհակասի հայ ժողովրդի մտքի ու գիտակցության մասին իմ կարծիքին․ Զատուլին
Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնանկության լուրը ոչ մեկի համար սենսացիա չդարձավ: Բոլորն էլ հասկանում էին, որ մի օր Հայաստանի...
Փաշինյանը, Ալիևն ու Մակրոնը տեսակոնֆերանս են անցկացրել. մանրամասներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրո...
Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է եզրափակիչ խոսքին Բաքվում. ընտանիքի՝ հայտարարությունը
Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրե...